Բացել լրահոսը Փակել լրահոսը
6
A A
Պաշտոնական

Քննարկվել են հայ-մեքսիկական մշակութային համագործակցության հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին»: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Մեքսիկայի Միացյալ Նահանգների մշակույթի նախարարի տեղակալ Մարինա Նունյեսի հետ:

Հանդիպման ընթացքում գործընկերներն անդրադարձել են մշակույթի ոլորտում համագործակցության խթանման, ինչպես նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորությանը: Քննարկվել է մշակութային միջոցառումների իրականացման, երկու երկրների ճանաչողության բարձրացման, մշակութային տուրիզմի զարգացմանն ուղղված հարցեր: Այս համատեքստում կողմերը դիտարկել են նաև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը: