Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2026-01-01 135401
A A
Հասարակություն

Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են մեծահասակ կնոջ մարմին։Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 17-րդ հարկից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։