Բացել լրահոսը Փակել լրահոսը
606518038_1484523030345521_3045858286721224050_n
A A
Պաշտոնական

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Մագնուս Կարլսենին

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 14-րդ խաղափուլում հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին:

Կարլսենի պարտությունը գրանցվեց ժամանակի և խաղի կանոնների խախտման հետևանքով։

Դրվագի ընթացքում Կարլսենը սեղմել է ժամացույցը՝ մինչ խաղաքարերը ամբողջությամբ վերադասավորված չէին իրենց ճիշտ դիրքերում, ինչը ռապիդ/բլից խաղերում համարվում է կանոնների խախտում։ Արդյունքում խաղը ավարտվել է Կարլսենի պարտությամբ: