Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Առաջիկայում Հայաստանի պետականության, հայ ժողովրդի հարատևությանն առնչվող կարևոր որոշումներ են առնվելու․ Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Առաջիկայում Հայաստանի պետականության, հայ ժողովրդի հարատևությանն առնչվող կարևոր որոշումներ են առնվելու ։
 
Հակառակորդը գործում է ոչ միայն սահմանին, այլև երկրի ներսում։ Օտարերկրյա գործակալական շղթան սպասում է գործելու իր հերթին։
 
Քաղաքական իշխանությունը իր որոշումներում պետք է ելնի միայն Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության սրբազան առաքելության դիրքերից։
 
Հույս ունեմ, որ հայաստանյան քաղաքական, հասարակական ուժերը մի կողմ կդնեն տարաձայնությունները, քաղաքական, անձնական շահերը, անվերապահորեն կկանգնեն պետականության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում։