Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0148765
A A
Հասարակություն

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները ադրբեջանական վայրագությունից տուժած Գեղարքունիքի մարզում են (Լուսանկարներ)

 Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ավելի քան 45 ներկայացուցիչներ Սոթքում են։ Նրանք ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները:

MHM0148775.jpg (1.17 MB)

MHM0148771.jpg (1.57 MB)

 

MHM0148764.jpg (1.44 MB)

MHM0148767.jpg (1.34 MB)

MHM0148766.jpg (1.63 MB)

Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզում սպանվել է 1 քաղաքացիական անձ, վիրավորվել են 4-ը, որոնցից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 1 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է։ Վարդենիս համայնքի Չարենցի փողոցն արկի հարվածից վնասվել է: Ներքին Շորժա բնակավայրում հոսանքազրկվել են հեռախոսային և ինտերնետ կապերը (այժմ վերականգնվել է): Վերին Շորժա բնակավայրում վնասվել են թվով 8 բնակելի տներ, հրդեհվել են 5 բնակիչների 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի տարածքներ: Կուտական բնակավայրում սատկել է 1 գլուխ կով: Սոթք բնակավայրում վնասվել է վարչական շենքը, դպրոցի պատուհանները և մասնակի տանիքը, մասնակի վնասվել են մոտ 120 բնակելի տներ (մոտ 60-ը՝ ամբողջությամբ): Կութ բնակավայրում վնասվել է գյուղապետարանի շենքը և բուժկետը, 2 բնակչի օժանդակ կառույցը, 1 ավտոմեքենա, 2 անասնագոմ: