Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսական աճը ցածր կլինի

Տնտեսություն
ab7484f9435bec9a9c8e652326d3a17c

Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը 2011թ. կկազմեն 4.4%, ինչը 0.2 տոկոսով բարձր է հոկտեմբերի կանխատեսումներից:

Սրանք ԱՄՀ հունվարին վերանայված կանխատեսումներն են, որոնք հրապարակվել են ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացրած «Դրամավարկային քաղաքականության 2011թ. 1-ին եռամսյակի ծրագրում»:

Ըստ այդ տվյալների` զարգացած եւ զարգացող երկրներում գնաճի բարձր տեմպերը կպահպանվեն եւ 2011թ. կկազմեն համապատասխանաբար 1.6% և 6.0%: Ի դեպ, ինչպես 2010 թ., այնպես էլ 2011 թ.-ին համաշխարհային տնտեսության աճը կպայմանավորեն հենց զարգացող երկրները:

Աշխարհի առաջատար եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներից Եվրոգգոտու տնտեսական աճի սպասվող տեմպը 2011թ. համար կանխատեսվում է 1.5 տոկոս՝ 2010 թ.-ի 1.8%-ի փոխարեն:

Ինչ վերաբերում է միջազգային ապրանքային շուկաներում արձանագրվող գներին, ապա ըստ ԱՄՀ կանխատեսումների` 2011թ. հիմնականում կպահպանվի 2010 թ. վերջին ձեւավորված գների բարձր մակարդակը:

Նավթի գինը կբարձրանա

Միեւնույն ժամանակ, առանձին ապրանքային շուկաներին ներհատուկ զարգացումները կպայմանավորեն տվյալ ապրանքների գծով հնարավոր առավել բարձր կամ ցածր գնաճային ռիսկեր:

Օրինակ` 2011 թ. կանխատեսվում է նավթի միջազգային գների որոշակի աճ, որը կձևավորվի դեռևս հունվարին արձանագրված շուրջ 98 ԱՄՆ դոլարի շրջակայքում՝ 1 բարելի դիմաց:

Համաձայն Էներգիայի միջազգային կազմակերպության գնահատումների՝ 2011թ. հիմնականում կպահպանվի 2010թ. վերջին արձանագրված նավթի համաշխարհային պահանջարկի բարձր մակարդակը:

2011թ. կաճեն նաեւ արդյունաբերական և թանկարժեք մետաղների գները: Մասնավորապես՝ պղնձի միջազգային գները կձևավորվեն 9000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Պղնձի միջազգային գների կանխատեսվող վարքագիծը կպայմանավորվի զարգացող երկրների` հատկապես Չինաստանի կողմից ներկայացվող մեծածավալ պահանջարկով, առկա պաշարների ցածր մակարդակով եւ առաջարկի սահմանափակությամբ: