Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ,փոխանցում է Արմենպրես լրատվականը:

Նրան ուղեկցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱՄ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

Նշենք, որ սա նրա առաջին այցն է Հայաստան:
Ծիծեռնակաբերդի բարձունքում են նաև պատվիրակության անդամները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։

Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում»։