Բացել լրահոսը Փակել լրահոսը
մակս
A A
Հասարակություն

Ագրեսոր երկրները չեն կարող իմ համերգների համար հարթակ լինել. ուկրաինացի երգիչը չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը

Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախատեսված համերգը:

Այս մասին նա հայտնել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջի միջոցով: Երգիչը «Սթորի» բաժնում գրել է. «Մենք որոշել ենք չեղարկել Ադրբեջանում նախատեսված համերգը: Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար հարթակ չէ»: