Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գնաճը պետությանը ձեռք է տալիս» (տեսանյութ)

Տնտեսություն
c77e6e78b122f654715881173bd6c0aa

«Առաջին հազար խոշոր հարկատուների տեսակարար կշիռը երկրի բյուջեում նվազել է 0,7 տոկոսով, այսինքն` գնալով բյուջեն լցնում է հասարակ ժողովուրդը»,-ասում է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա` խոշոր ընկերությունները գնալով խոշորանում են ու հակառակ դրա` պակասեցնում իրենց ներդրումը երկրի բյուջեին:

Տնտեսագետի բնորոշմամբ` 0,7 տոկոսը մեկ տարվա համար քիչ չէ , սա լուրջ կառուցվածքային տեղաշարժ է հօգուտ խոշոր բիզնեսի, որից տուժում է կրկին ժողովուրդը:

«Ա1+»-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը անդրադարձավ նաև բարձր գնաճին:

Նախորդ տարվա համեմատ` այս տարվա հունվարին սպառողական զամբյուղի գնաճը կազմել է 10.6 տոկոս, ընդհանուր առմամբ` ուտելիքը թանկացել է 17, տոկոսով:

«Բարձր գնաճը պետությանը ձեռք է տալիս, չնայած սահմանադրությունը արգելում է նման ձևով բյուջեն կատարել»,-ասաց Հրանտ Բագրատյանը, ով հայտարարությունները, թե գնաճը համաշխարհային գների հետ է կապված, համարում է հեքիաթ:

Հրանտ Բագրատյանը նաև հավելեց, որ այս տարի ևս բյուջեն կատարելու միակ ձևը կլինի բարձր գնաճը. «Պետությունը ի վիճակի չէ եւ չի ուզում մտածել տնտեսության զարգացման մասին»: