Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ունենք 2 անհետ կորած․ ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է․ ԱԻ նախարար (տեսանյութ)

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո այս պահին ունենք երկու անհետ կորած, 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը չի պարզվել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նախարարը նշեց, որ ավելի վաղ կային երեք անհետ կորած, սակայն նրանց մեկի՝ ՌԴ քաղաքացու մասով նոր տեղեկություն է ի հայտ եկել․ պարզվել է, որ «Սուրմալու»-ի հետ կապ չունեցող և բոլորովին այլ պայմաններում նա վիրահատվել է, հետո կապի է դուրս եկել հարազատների հետ և հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ երեք անհետ կորածի փոխարեն այս պահին ունենք երկու անհետ կորած համարվող։

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ 16 զոհերից միայն մեկի ինքնությունը դեռ չի պարզվել, և երբ այդ մեկի ինքնությունն էլ պարզվի, ապա փաստացի կունենք միայն մեկ անհետ կորած։