Բացել լրահոսը Փակել լրահոսը
12910673_1171509232861561_1161093251_n-e1459595681517
A A
Հասարակություն

Արցախում հոսանքահարված և կլինիկական մահ տարած տղամարդը գիտակցության է եկել

Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 31-ին ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած 36-ամյա տղամարդ, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ։

Բժիշկների կողմից իրականացվել է վերակենդանացման միջոցառումներ և բուժում, որի արդյունքում երեկ՝ օգոստոսի 3-ին, հիվանդը գիտակցության է եկել։

Այս պահի դրությամբ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։