Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման խոջոյան
A A
Տնտեսություն

Արևածաղկի ձեթի սպառման անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովի Ռուսաստանի Դաշնությունը

Հանրապետությունում արևածաղկի ձեթի ներքին պահանջարկը 2022 թվականի ընթացքում կանխատեսվում է շուրջ 27 հազար տոննա։ Մինչև տարեվերջ արևածաղկի ձեթի սպառման անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովեն մատակարարումները Ռուսաստանի Դաշնությունից

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը ՖԲ գրատմամբ հայտնել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2022թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար։

Կանխատեսումների համաձայն ՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա։ Հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով այս մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչև տարեվերջ կհամալրվի Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումների ավելացման հաշվին՝ մինչև 275 հազար տոննա։ Համանման իրավիճակ է գարու և եգիպտացորենի դեպքում, համապատասխանաբար՝ 43 հազար և 60 հազար տոննա։