Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մամիջանյան 6872
A A
Քաղաքականություն

Հայկ Մամիջանյանը պատրաստվում է նամակով դիմել Ադրբեջանին՝ գերիներին տեսակցելու պահանջով

ՀՀ  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ  պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ գերիներին տեսակցելու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։

«Տեղեկացնեմ , որ վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։

Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաեւ ԱՊՀ, ԵԽ եւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»,- գրել է Հայկ Մամիջանյանը։