Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրեյ Ռուդենկո
A A
Քաղաքականություն

Քննարկում Մոսկվայում՝ ռուս, հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ

Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) և Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ Մոսկվայում հուլիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպումը:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։  Բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Բաքվից և Երևանից որպես համակարգողներ են հանդես եկել Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնն ու «Օրբելի» վերլուծական կենտրոնը։ Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրել են իրենց անձնական տեսակետները։

Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարը։

Տեղի է ունեցել նաև քննարկում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում փորձագիտական երկխոսության դերի և նշանակության մասին:

Մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումներն ու համատեղ աշխատանքը եռակողմ փորձագիտական ​​հարթակի՝ «Խաղաղության մասին երկխոսության» շրջանակներում։