Բացել լրահոսը Փակել լրահոսը
293946729_10226957625149279_7607624688087733431_n
A A
Հասարակություն

Երուսաղեմի հայոց պատրիարքը Ջո Բայդենին հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ է նվիրել

Երուսաղեմի հայոց  պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նվիրել է հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Ավելի վաղ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպել Երուսաղեմի հայոց պատրիարքի հետ:

Պատրիարք սրբազանը Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկել այլ թեմաներ: