Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մենք Աղավնոն չենք հանձնում, այդպիսի հարցեր տվեք նախկին ղեկավարներին․ Քոչարյան (տեսանյութ)

«Վարչապետի նշած` Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխությունը ճանապարհի հնարավորությունների մեծացմանը և օգտագործմանն է վերաբերում՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության ակտիվ մասնակցությամբ»,-ասաց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Աղավնո գյուղի բնակիչների հարցը պետք է լուծվի Արցախի իշխանությունների կողմից, իհարկե, ՀՀ–ի ակտիվ մասնակցությամբ։ Կյանքը միշտ իր շտկումները կդնի մեր առջև, և մենք պարտավոր ենք անցնել այդ ճանապարհը»,–ասաց Քոչարյանը և հավելեց։ «Մենք Աղավնոն չենք հանձնում։ Նման հարցեր տվեք դարակազմիկ նախկին ղեկավարներին»։

«Դա վերաբերվում է այն բոլոր բարեփոխումներին, որ օր առաջ պետք է դառնա իրականություն թե՛ զինված ուժերում, թե՛ ընդհանրապես մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները միասին անցնելու։ Այնպես, որ էստեղ խնդիրները պետք է տարանջատել, այլ խնդիրները պետք է մեկտեղել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Իշխանական պատգամավորն ասում է, որ այս անհանգիստ աշխարհում, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրները հստակ պատկերացնենք միասնաբար լուծենք, նախ համերաշխություն է պետք։

Մանրամասները՝ տեսանյութում։