Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երբ քաղաքացին ստիպված է թակել Հայաստանի առողջապահական համակարգի դռները. Region5+ (տեսանյութ)

2022 թվականի հունվար-ապրիլին 10.700 մահերի կեսից ավելիի՝ 5.944-ի պատճառ է հանդիսացել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները:

Երկրորդ տեղում, ինչպես տարիներ շարունակ, այդպես էլ այս տարի՝ նորագոյացություններն են: Երրորդում՝ շնչառական օրգանների հիվանդությունները:

Ի՞նչ անել ՀՀ քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, ինչպե՞ս կանխել սրտանոթային և ուռուցքային հիվանդությունների աճի միտումը: Հայաստանը կունենա՞ արդիական, բարձր որակի և Հայաստանի քաղաքացու համար մատչելի առողջապահական ծառայություններ:

«Region 5+»-ի դիտակետում առողջապահական խնդիրներն են. պարտադիր ապահովագրություն, բուժօգնության առաջնային օղակների՝ մեղմ ասած անմխիթար վիճակ, անհետաձգելի բուժօգնության կազմակերպման դժվարություններ, քաղաքացուն անհասանելի թանկարժեք ծառայություններ: