A
A
Հայկական ստարտափները մասնակցում են «VivaTech-2022»-միջազգային ցուցահանդեսին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԲՏԱՆ-ը հայտնում է․
Փարիզում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական պատվիրակությունը, որի կազմում են ոլորտային 9 ստարտափներ, ցուցահանդեսին մասնակցում են «ARMENIA» միասնական տաղավարի ներքո։
Մեծ ներուժ ունեցող ևս 8 հայկական ստարտափներ միջոցառմանը մասնակցում են, որպես այցելու՝ հնարավորություն ունենալով գրավել շահագրգիռ ընկերությունների և ներդրողների ուշադրությունը, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների հետ։