Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Էս հակակարկտային կայանները կրակեն, թե ոչ, միևնույնն է՝ կարկուտից գյուղացին տուժում է (տեսանյութ)

Վերջին մեկ ամսում արդեն երկրորդ կարկտահարությունն Օձունում և համայնքի մյուս բնակավայրերում հողին է հավասարացրել ցանքատարածությունները։ Գյուղացիները չգիտեն՝ ում դիմել և որտեղից փոխհատուցում սպասել։ Հակակարկտային կայանները կրակեն, թե ոչ, միևնույնն է՝ կարկուտից գյուղացին տուժում է։

Օձունի վարչական տարածքում գտնվող հակակարկտային 7 կայանները ղեկավարվում են Դսեղից՝ Լոռու ռադիոլոկացիոն կայանից։ Այս կենտրոնից պետական, համայնքային և մասնավոր 300-ից ավելի կայան է շահագործվում։ Համայնքային միջոցներով տեղադրվածներն, ըստ կայանի տնօրենի, հիմնականում Զենիթ գազագեներատորային կայաններ են, որոնց արդյունավետությունն այնքան էլ մեծ չէ։

Մինչդեռ խորհրդային տարիներին կարկուտի դեմ հրանոթներով ու հրթիռային կայաններով պայքարն արդյունք էր տալիս։

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում։