Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պետության ներգրավմամբ օպերացիա՞ էր, թե՞ գործ ունենք բռնի հեղափոխություն անող խմբի հետ․ Ս․Սահակյան (տեսանյութ)

«Մենք չգիտենք, դա ընդամենը օպերացիա՞ էր, որն իրականացվում էր պետության ներգրավմամբ, թե՞ մենք իսկապես գործ ունենք բռնի ճանապարհով հեղափոխություն իրականացնող խմբի հետ։ Բայց առնվազն կան դրվագներ, երբ անձը քար չի նետում, իսկ նրա վրա հարձակում է լինում՝ տապալում են գետին և հարվածում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով անցած ուրբաթ կառավարության առանձնատների մոտ տեղի ունեցած՝ ոստիկանների և ընդդիմադիրների բախումներին։

Իրավապաշտպանն անընդունելի է համարում ոստիկանի նկատմամբ քար նետելը, բայց նույնքան անթույլատրելի է համարում ոչ թե քար նետող ցուցարարի նկատմամբ համաչափ ուժի կիրառումը, այլ մեկ ուրիշի նկատմամբ բռնի ուժի գործադրումը։

ՍՍահակյանն անդրադարձավ նաև ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին և ասաց, որ շատ կարևոր է, թե ինչ վերջնարդյունք է տեսնելու հասարակությունը, ինչ միջոցներ են վերադարձվելու, և այդ միջոցներն ինչպես են ձառայելու հանրային խնդիրների լուծմանը։

«Ես կարևորում եմ այդ գումարների վերաբաշխումը ոչ թե նոր քաղաքական էլիտայի միջև, այլ հասարակության խնդիրների համար։ Կան գործարքներ, ընդ որում դրանց մի մասը ստվերային է։ Լավ կլինի, որ գործընթացը թափանցիկ լինի։ Դեռևս նախաքննական փուլում տարբեր գործիքներով աշխատանք է կատարվում այն անձանց նկատմամբ, որոնք ուսումնասիրությունների առարկա են դառնում»,- ասաց նա։

ՍՍահակյանը համոզված է, որ մեր երկրում ոչ թե 300 անձ է ապօրինի գույքի սեփականատեր դարձել, այլ տասնապատիկ ավելի մարդիկ։ Հիշեցնենք, որ դատախազության վերջին տվյալներով 300 գույքի նկատմամբ է վարույթ հարուցվել։

«Կարծում եք, բոլո՞ր գույքերն են ուսումնասիրության առարկա դարձել։ Երբ շրջում ենք Երևանի շքեղ փողոցներում, տեսնում ենք գույքեր, որոնց պատկանելության մասին շատ լավ գիտենք, ունենք ողջամիտ կասկածներ դրանց ձեռք բերման օրինականության մասին, բայց չունենք հրապարակային հաղորդագրություն, որ նրանց նկատմամբ ուսումնասիրություն կա։ Եվ վստահաբար մեր երկրի 30 ամյա պատմության ընթացքում ընդամենը 300 անձ չէ որ ապօրինի հարստացել է։ Հարստացածների քանակը ոչ թե տասնապատիկն է, այլ ավելին է։ Նա նաև կարևոր համարեց, որ ընտրողաբար արդարադատություն չիրականացվի, արտոնություն չտրվի որոշ անձանց, որոնք կարողանում են լեզու գտնել գործող իշխանությունների հետ»,- հավելեց նա։

ՍՍահակյանն անդրադարձավ նաև համատարած հայտարարագրման ինստիտուտին, որի ներդրման մասին արդեն հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրավապաշտպանն ասում է, որ այդ ինստիտուտի ներդրման համար պետությունը դեռ հիմքեր չի ստեղծել «Մենք համակարգի կործանման ռիսկեր ենք ստեղծում, և այդ շատ լավ համակարգը կկորցնի վստահությունը հանրության մեջ»։

 

Մանրամասները՝   տեսանյութում