Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Շինարարական թերացո՞ւմ, թե՞ ուժգին քամի․ ինչո՞ւ փլուզվեց Փանիկի դպրոցի տանիքը (տեսանյութ)

Արթիկ խոշորացված համայնքի Փանիկ բնակավայրն է: Մայիսի 31-ին գյուղի դպրոցի նորակառույց դահլիճի կտուրը ուժգին քամին պոկել ու շպրտել է մոտ 200մ այն կողմ:

Հունիսի երկուսն է. մեր տեսախցիկը ֆիքսեց՝ վնասվել են էլեկտրասյուներն ու մալուխները:Դպրոցի աշակերտների համատեղ ջանքերով կտուրի վնասված հատվածները հավաքվում են բակում, բայց դպրոցի տնօրենի խոսքով՝ դրանք օգտագործման ենթակա չեն լինի:

Դահլիճի հարեւանությամբ դպրոցի մասնաշենքն է, որը 20 եւ ավելի տարվա պատմություն ունի, չնայած կտուրն այս շենքում եւս խնդիրներ ունի, բայց քամու հետեւանքով վնասվել է բոլորովին նոր ընդամենը 2019 թվականին շահագործման հանձնված դահլիճի կտուրը:

Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում