Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)

Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդած առանձնազրույցում ՀՀ ԱԺ նախագահը եւ Լիտվայի նախագահը քննարկել են համագործակցության համատեղ օրակարգի հեռանկարները: Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը` առանձնացնելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ հետագա գործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լիտվայի նախագահը նշել է, որ հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են եւ հույս է հայտնել, որ շուտով տարածաշրջանում տեւական խաղաղություն կհաստատվի: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ջերմ ողջույններ է փոխանցել Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենին: