Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ընտրությունը կեղծած, կոռումպացված և քրեաօլիգարխիկ մարդիկ չեն կարող ընդդիմություն լինել․ Էդգար Առաքելյան (տեսանյութ)

Ընտրությունը կեղծած, կոռումպացված և քրեաօլիգարխիկ մարդիկ չեն կարող ընդդիմություն լինել։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազատ Հայաատան» նախաձեռնության ղեկավար Էդգար Առաքելյանը, անդրադառնալով ներքաղաքական ցնցումներին և Ֆրանսիայի հրապարակում անհնազանդության ակցաներ իրականացնող ընդդիմադիրներին։

Էդգար Առաքելյանի խոսքով՝ «Ազատ Հայաստան» նախաձեռնությունը ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, ցանկանում է ստեղծել նոր հարթակ, որտեղ երկրի խնդիրներով մտահոգված մարդիկ կփորձեն լուծումներ գտնել։

Դիտարկմանը, թե խորհրդարանական ընդդիմադիր ուժերն ասում են, որ մտահոգված են Հայաստանի և Արցախի շուրջ ծառացած խնդիրներով և պատրաստ են փրկել Արցախն ու Հայաստանը, Էդգար Առաքելյանն ասաց, որ Հայաստանն ու Արցախն իրենցից փրկվելու խնդիր ունեն։

«Ազատ Հայաստան» նախաձեռնության ղեկավարը վստահեցնում է, որ իրենց խնդիրներից մեկն էլ լինելու է Հայաստանում նոր որակի ընդդիմություն ձևավորելը։

Մանրամասները՝ տեսանյութում։