Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis 12.05.
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը պարտվել է և դուրս է մնացել Հռոմի մրցաշարից

Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը Հռոմում ընթացող թենիսի «Մաստերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլում պարտվել է երկրագնդի 5-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին՝ 6:4, 0։6, 3։6։

Հանդիպումը տևել է 1 ժամ 53 րոպե։ Հայ թենիսիստը կատարել է ընդամենը երեք էյս, երկու անգամ թույլ է տվել կրկնակի սխալ, ութ բրեյք-փոյնթից շահել է միայն երկուսը։