A
A
Հայաստանի Մ-14 հավաքականը` ՈՒԵՖԱ-ի մրցաշարի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Մ-14 հավաքականը 1։0 հաշվով հաղթելով Արաբական Միացյալ Էմիրությունների այդ տարիքային հավաքականին, հաղթող է ճանաչվել ՈՒԵՖԱ-ի Մ-14 Զարգացման մրցաշարում։
Մեր ընտրանին տարել է երկու հաղթանակ և վաստակել 6 միավոր։ 2-րդ տեղը 3 միավորով զբաղեցրել է ԱՄԷ-ի ընտրանին։ Մրցաշարային աղյուսակն առանց միավորի եզրափակել է Լիբանանի Մ-14 հավաքականը։
Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել Սարգիս Գասպարյանը, որը դարձել է 2 գոլի հեղինակ։ Լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Ռուբեն Կարապետյանը։