Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմության հետ միայն աշխատասենյակիս ակվարիումի ձևը կքննարկեմ․ Ալեքսանյանը՝ թաքուն կապերի մասին (տեսանյութ)

Քոչարյանասերժական օլիգարխիկ և անհաջող փոքրիկ բունտը երեկ հայտարարեց իր վերջնական ֆիասկոն։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձանագրելով, որ ամենաշատ լուսաբանված հանրահավաքին երեկ մասնակցում էր 4-5 հազար մարդ։

«Այդ ֆիասկոն արձանագրվում է նաև նրանով, որ այսօր թալանի փրկության շարժման առաջնորդները, ովքեր չունեն բավարար մարդկային ռեսուրս Երևանում փողոց փակելու համար, ստիպված եղան փողոցը փակել մի նախկին փոխնախարարի պատկանող շինարարական ընկերության բեռնատարներով»,- ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ սա յուրատեսակ ցուցադրություն է, թե ինչի համար են իրենք պայքարում և հավելեց, որ այն գույքը, որը ցանկանում են պետականացնել, դրանով ընդդիմությունը ճանապարհ է փակում։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն երեկվանից սկսել է հերթական քառօրյան, որին խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում։

Մանրամասները՝ տեսանյութում։