Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Չէի պատկերացնում, որ այսքան շատ մարդ կգա․ Վանեցյանի ասուլիսը Ազատության հրապարակից (տեսանյութ)

Երեկվանից՝ իմ անձնական որոշմամբ եկել եմ Ազատության հրապարակ՝ մեկ նպատակի համար՝ հանուն հայ ժողովրդի լինել-չլինելու համար, և նրա համար, որ վերջ դնենք այս իրողություններին, որը բերել են գործող իշխանությունները։ Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակգության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, նշելով, որ ինքն այս որոշմանն է հանգել Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում արված ելույթը, որն ըստ Արթուր Վանեցյանի՝ Հայաստանի մահախոսականն է։

Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը չէր պատկերացնում, որ այսքան շատ մարդ կգա՝ հոսքը շատ մեծ է և բոլորի ակնկալիքը մեկն է՝ վերջ տալ այս քաոսին։

«Մենք որոշել ենք պայքարը շարունակել ապակենտրոն ցանցային ռեժիմով։ Որոշ ժամանակ անց դուք կտեսնեք մեր պայքարի արդյունքը։ Արագությունը կախված է շատ հանգամանքներից, բայց ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին»,- ասաց Արթուր Վանեցյանը, նշելով, որ այս պայքարը հանուն Արցախի և հանուն Հայաստանի է, որը մեկ նպատակ է հետապնդում՝ հզոր երկիր, Արցախ, անվտանգ Հայաստան, որի նպատակին հասնելու համար պետք է հեռացնենք այսօրվա իշխանություններին։

«Իշխանափոխությունը իրականացվելու է խորհրդարանում՝ փողոցի ճնշման տակ»,- ասաց Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ ամենադժվարը մարդկանց համոզելն է և այստեղ փողոցում գտնվելը նրա համար է, որպեսզի վերականգնվի խզված կապը ժողովրդի հետ, որի մեղավորն ըստ Արթուր Վանեցյանի՝ օրվա իշխանություններն են։

«Փողոցում մարդկանց շփումների հետ մենք հասկացանք, որ ճիշտ ուղու վրա ենք։ Ինչքան էլ դժվար լինի պետք է անդադար խոսել, խոսել, խոսել»-ասաց Արթուր Վանեցյանը նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր գործընհերները խաղաղության դարաշրջան բերելով՝ իրականում ժողովրդին տանում են պատերազմի, որտեղ պարտություն ենք կրելու։ Բայց Վանեցյանը վստահեցնում է, որ իրենց հաղթանակի պարագայում պատերազմ չի լինի։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը առաջիկա անելիքների մասին ոչինչ չհանրայնացրեց՝ օրինակ բերելով վրաններ դնելու անթույլատրելիությունը, և հավելեց, որ ընդդիմությունը հստակ պլան ունի, որը արդյունք կտա։

«Ա1+»-ի հարցին՝ արտախորհրդարանական ուժերից ովքեր են միացել այս պայքարին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ այս պայքարը վերկուսակցական պայքար է։ Արթուր Վանեցյանը նշեց, որ երեկ իր հետ հանդիպել են Արամ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Տիգրան Արզաքանցյանը։ Վաղը կայանալիք Փաշինյան- Պուտին հանդիպման առնչությամբ Արթուր Վանեցյանը բացառեց, որ վաղը Արցախի հետ կապված փաստաթուղթ կստորագրվի։

Մանրամասները՝ տեսանյութում։