Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուռնակիսին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուռնակիսին` հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման կարևորությանը, առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը:

Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների շուրջ: