A
A
Արցախը չի եղել եւ չի լինի անկախ Ադրբեջանի կազմում․ ԱՀ ԱԺ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախը չի եղել ու կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր Արցախի ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, նշելով, որ դրա շուրջ ցանկացած քննարկում անընդունելի է։
«Դա կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի անցնել»,-ասում է ԱՀ ԱԺ նախագահը նշելով, Արցախի միացումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կբերի աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգության՝ հայոց պետականության և հայ ժողովրդի համար։
«Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար»,-շեշտում է Արթուր Թովմասյանը՝ նշելով, որ պատմության էջը նման անարժան ձևով փակելու իրավունք չունենք։
Մանրամասները՝ տեսանյութում։