Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Անգրագետը Դուք եք․ լրագրողը՝ Վահան Քերոբյանին (տեսանյութ)

«Գիտեմ էնքան,  ինչքան որ դուք գիտեք, ավելի մանրամասն տեղեկատվություն ըստ երևույթին պետք է ստանալ արտգործնախարարությունից կամ վարչապետի աշխատակազմից»․ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսպես պաստասխանեց հարցին, թե երեկ ինչ է քննարկվել Բրյուսելում,  ինչ է հայտնի նախարարին՝ որպես կառավարության անդամ։

«Դուք որպես կառավարության անդամ կըմբոստանա՞ք,  եթե ստորագրվի մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս» հարցին նախարարն արձագանքեց, որ արդեն պատասխանել է։

«Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի, մնացածը իրադարձությունների զարգացումը ցույց կտա»․ասաց էկոնոմիկայի նախարարը։

Վահան Քերոբյանն ընդգծեց, որ  համաձայն է այն ամենի հետ ինչ ասվել է վարչապետի կողմից նիստի սկզբում։ Նա նշեց,  որ քաղաքական թիմը իր նախընտրական ծրագրում գրել է, որ գալիս է խաղաղության օրակարգով։

Այնուհետ նախարարին հարց ուղղեց այն նույն լրագրողը, որը ճեպազրույցի սկզբում Արցախի կարգավիճակի մասին էր հարցրել։

«Դոլարի կուրսը կամաց-կամաց նվազում է ։ Գնաճի հետ կապված ի՞նչ մոնիտորինգ ունեք»,-հարցրեց լրագրողը

Նախարարին դուր չեկավ, որ լրագրողը չի հետևում պաշտոնական լրատվությանը և ծանոթ չէ օրեր առաջ վիճակագրական վարչության հրապարակած թվերին։ Նա հորդորեց ծանոթանալ թվերին Թելեգրամի միջոցով։

Այնուհետև բանավեճն ավելի սրվեց լրագրողի և նախարարի միջև։ Լրագրողի այն դիտարկմանը,  որ եթե նախարարը չի տիրապետում թվերին կարող է այդպես էլ ասել, նախարարը կոշտ արձագանքեց՝

«Ես չեմ պատրաստվում անգրագետ հարցերին պատասխանել»։

Լրագրողն էլ իր հերթին արձագանքեց այսպես՝
«Անգրագետ հարցեր հիմա դուք եք ասում և անգրագետը դուք եք պրն Քերոբյան»։