Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Երկրաշարժից Լոռու մարզում պատմական հուշարձաններ են տուժել (տեսանյութ)

Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի վարչական տարածքում գտնվող Սեդվու Վանական համալիրից պահպանված Սուրբ Նշան եկեղեցուն կից մատուռի առաստաղից մի հատված փետրվարի 13-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից փլուզվել է:

Ցած է ընկել ու ջարդվել է տանիքին տեղադրված կճուճներից մեկը, հաջորդը թեպետ բացվել, բայց տեղում է մնացել: Երկրաշրժից մեծ չափերի քարեր են թափվել նաև Հարավային մուտքի քառակուսի կամարակապ սրահի դրսի պատից:

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում