Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Այդ տարածքները պետք է ապառազմականացվեն, անիրատեսական ոչինչ չկա․ Թաթոյան (տեսանյութ)

«Ադրբեջանական իշխանությունները ատելություն են քարոզում Հայաստանի և հայերի հանդեպ» ,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանում ցույց է տրվում իրենց գերակայությունը հայ ժողովրդի նկատմամբ: Պաշտպանը նշեց, որ ադրբեջանական դպրոցների համար նախատեսված դասագրքերում ատելություն և թշնամանք է քարոզվում հայերի նկատմամբ. «Ադրբեջանական իշխանությունները փոխում են նաև եկեղեցիների պատկանելությունը՝ ասելով, որ դրանք ալբանական են»:

Պաշտպանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը վտանգավոր է նաև այլ երկրների համար. «Օրինակ՝ պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և մի շարք երկրներում ադրբեջանական և թուրքական խմբերը հարձակվում էին հայերի վրա, նույնիսկ վանդալիզմի էին ենթարկում մի շարք շինություններ»:

Հայելային հետքաշման մասին հարցի վերաբերյալ Արման Թաթոյանը նշեց, որ առհասարակ այդ տարածքներում չպետք է լինեն ադրբեջանական զինվորներ, քանի որ նրանք վտանգ են ներկայացնում. «Մենք կարծում ենք, որ այդ տարածքները պետք է ապառազմականացվեն, անիրատեսական ոչինչ չկա»:

Լրագրողի հարցին, թե ինչպիսի խնդիրներ կան գերիների հետ կապված՝ պաշտպանը նշեց, որ նրանց իրավունքները խախտվում են, իսկ մեր պետությունը կարող է ավելի արդյունավետ միջոցներ. «Ադրբեջանը գերիներին օգտագործում է քաղաքական և ռազմական դիվիդենտներ շահելու նպատակով»:

Մանրամասները' տեսանյութում: