A
A
«Առօրյա կյանքում մարդիկ հաճախ չեն նկատում երկնքում սպիտակ գեղեցիկ փուչիկը»
Աջակցիր «Ա1+»-ինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը գրում է.
Եղանակի կանխատեսման համար մթնոլորտի գետնամերձ շերտի դիտարկումները բավարար չեն։ Մասնագետները պետք է տվյալներ ունենան տրոպոսֆերայի միջին և բարձր շերտերում առկա օդերևութաբանական իրավիճակի վերաբերյալ։ Այդ տվյալները ստացվում են հատուկ օդերևութաբանական ռադիոզոնդերի միջոցով։
92 տարի առաջ այս օրն աշխարհում առաջին անգամ բաց է թողնվել օդերևութաբանական ռադիոզոնդը։ Առօրյա կյանքում մարդիկ հաճախ չեն նկատում երկնքում սպիտակ գեղեցիկ փուչիկը, որը դեպի մթնոլորտ է բարձրացնում իրեն ամրացված սարքը։ Այդ սարքը ռադիոզոնդն է, որը բարձրանում է մթնոլորտ ջրածնով լցված լատեքսային փուչիկի միջոցով։
Սովետական Միության ականավոր գիտնական, աերոլոգ Պ․ Ա․ Մոլչանովի կողմից հայտնագործած ռադիոզոնդի առաջին հաջողված թռիչքն իրականացվել է 1930թ. հունվարի 30-ին Լենինգրադի հարևանությամբ գտնվող Պավլովսկ քաղաքում։
Մինչ այժմ աշխարհում ստեղծվել են տասնյակ տեսակի ռադիոզոնդեր, սակայն Մոլչանովի կողմից առաջարկված աէրոլոգիական դիտարկումների տվյալների փոխանցման սկզբունքներն ըստ էության մնացել են անփոփոխ։