A
A
Հայաստանը երևի աշխարհում միակ պետությունն է, որի ԳՇ պետը մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է Զինված ուժերը. Ղազինյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը երևի աշխարհում առաջին և միակ պետությունն է, որի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ և արդեն երկու ամիս է մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ՀՀ Զինված ուժերը, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Իսկ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Ու այս խայտառակ վիճակում վաղը նշելու ենք ՀՀ բանակի կազմավորման 30 ամյակը: Ինչպես ասում են. քանդել, քանդել մինչև վերջ», - նշել է Ղազինյանը։