Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajastan
A A
Սպորտ

Հայաստանի շախմատային թագի համար կպայքարի երեք հոգի

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր կայացավ նախավերջին` 10- տուրը:

 

Մրցաշարի միանձնյա առաջատար Մանուէլ Պետրոսյանը չդիմանալով լարվածությանը, սպիտակներով պարտվեց ետնապահներից մեկին` Տիգրան Լ. Պետրոսյանին: Չնայած առաջին անհաջողությանը, արցախցի շախմատիստը 7 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

 

Մանուէլ Պետրոսյանին կարող էին հավասարվել Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահկայնաը, սակայն առաջինը ոչ-ոքի խաղաց Արման Փաշիկյանի հետ, իսկ երկրորդը պարտվեց Մամիկոն Ղարիբյանին:

 

Առաջատարների սայթաքումից օգտվեց ՀայկՄարտիրոսյանը, որը հաղթեց գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին, վաստակեց 6,5 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում ընթացող Շանթ Սարգսյանին: Հենց նրանք էլ վերջին տուրում ձեռնոց կնետեն միանձյա առաջատարին:

 

Վաղը կայանալիք 11-րդ ավարտական տուրում Մանուէլ Պետրոսյանը սևերով կմրցի Արման Միքայելյանի հետ: Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի Արման Փաշիկյանի, Շանթ Սարգսյանը` Տիգրան Լ. Պետրոսյանի հետ: Հավասար միավորի դեպքում չեմպիոնը կորոշվի լրացուցիչ գործակիցներով: Դրանց հավասարության դեպքում կնշանակվի լրացուցիչ մրցամարտ շախմատիստների միջև: