Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess men 20.01.
A A
Սպորտ

Շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը շարունակում է հաղթարշավը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում մեկօրյա ընդմիջումից հետո կայացան 7-րդ տուրի պարտիաները:

 

Մրցաշարի առաջատար Մանուէլ Պետրոսյանը սևերով հաղթեց միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանին, վաստակեց 5,5 միավոր և ամրապնդեց դիրքերը: Նրան հաջորդող Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն իրար հետ ոչ-ոքի խաղացին և այժմ ունեն 4,5-ական միավոր: Չորրորդ հորզիոնական բարձրացավ Հայկ Մարտիրոսյանը, որն այս տուրում հաղթեց Արման Միքայելյանին և վաստակեց 4-րդ միավորը:

 

Վաղը կայանալիք 8-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը սպիտակներով կմրցի Արման Փաշիկյանին հետ: Հատկապես սկզբունքային նշանակություն ունի Հայկ Մարտիրոսյան – Սամվել Տեր-Սահակյան պարտիան: Գործող չոմպիեն Հովհաննես Գաբուզյանը, որն ունի 3,5 միավոր, կհանդիպի Տիգրան Լ. Պետրոսյանի հետ: