Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահան Բադասյան
A A
Քաղաքականություն

Վահան Բադասյանի հայտարարությունը դատարանում

Նիկոլ Փաշինյանը պատերազմին պատրաստվել էր պարտությամբ,- այս մասին այսօր իր ցուցմունքում նշեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։

Պատերազմի ժամանակ ռազմի դաշտում եղած Վահան Բադասյանի խոսքերով՝ պարտության պատճառներից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ անորակ զենք էր ձեռք բերվել, նաև մոբիլիզացիա տեղի չի ունեցել։

Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող Վահան Բադասյանն այսօր դատարանում նաև հայտարարեց, որ իր հնչեցրածը սպառնալիք է, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու փորձ։

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանն այս տարվա հունվարի 28–ին բերման էր ենթարկվել ԱԱԾ՝ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ:

Նա հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դատարանում հետազոտվեց նաեւ այդ տեսանյութը։

Ավելացնենք, որ պատերազմի ժամանակ Վահան Բադասյանը լուրջ վիրավորում էր ստացել եւ 15 օր գտնվել էր կոմայի մեջ։