Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Սպորտ

174,8 մլն դրամ է տրամադրվել թատերահամերգային կազմակերպություններին․ փոխնախարար (տեսանյութ)

2021 թվականին թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրման համար տրամադրվել է 174,8 մլն դրամ։ Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մշակույթի ոլորտի տարեկան ամփոփիչ ասուլիսում։

Բանախոսը նաև նշեց, որ 2022-ին շուրջ 1 մլդ դրամ գումար է տրամադրվելու նյութատեխնիկական բազայի համալրման և կապիտալ նորոգումների համար։

Ըստ փոխնախարարի՝ այս ամենը արվում է այն պայմանից, որ հարկավոր է արդիական տեխնիկայով ժամանակակից լավ թատրոն ունենալ։ Մանրամսաները՝ տեսանյութում։