Շարունակվող սուտ խոստումներ, լավ ապրելու մարող հույս․ Թադևոս Ավետիսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել ՀՀ տնտեսական վիճակի մասին։
Հոդվածը՝ ստորև․
Բերված աղյուսակներից արձանագրենք մի քանի փաստեր (2021թ․-ի տվյալները բերված են այս պահի պաշտոնական վերջին հրապարակումներից)․
1․ Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ 25 տոկոսը։ 2020թ․-ի հունվարի 1-ից հետո նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17,1 տոկոսով։
2․ 2018թ․-ի, ինչպես նաև 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին անվանական աշխատավարձն աճել է ավելի պակաս տեմպերով, քան համապատասխանաբար արձանագրված սպառողական գները։ Այլ կերպ ասած՝ 2018թ․-ից հետո աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։
3․ 2018թ․-ից հետո սոցիալական նպաստի բազային և միջին չափերը չեն ավելացել, իսկ սպառողական գներն ու նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել են 15,5 տոկոսով։
4․ 2018թ․-ի համեմատ նվազագույն կենսաթոշակի չափն աճել է 3,9 տոկոսով՝ շուրջ չորս անգամ պակաս, քան սպառողական գների գումարային աճը։ Հիմնական կենսաթոշակի չափն աճել է 3 տոկոսային կետով պակաս՝ սպառողական գների գումարային աճից։
5․ 2021թ․-ին չեն ավելացել, 2022թ․-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։ Սակայն միայն 2021թ․-ին արդեն ունենք սպառողական գների 7 տոկոսից ավել աճ, իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսում է մինչև 5,5 տոկոս աճ։
6․ Շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելանալու նաև հաջորդ տարի։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակները կավելանան առաջին անհրաժեշտության ապրանքների կանխատեսվող գնաճի համեմատ պատիկներ անգամ պակաս չափերով՝ ընդամենը 2-3 հազար դրամով։
Այս փաստերն ակնհայտ վկայում են․
- 2021թ․-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրում, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները,
- ընդ որում՝ 2019թ․-ի համեմատ 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ․-ին և պահպանվելու են 2022թ․-ին,
- 2022թ․-ի պետական բյուջեի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։
Ի դեպ, ընդիմադիր պատգամավորների բազմաթիվ առաջարկներ, որոնք ուղղված էին 2022թ․-ի պետական բյուջեի նախագծի հակասոցիալական ընդգծված բնույթը մեղմելուն, այդպես էլ չընդունվեցին։ Փոխարենը՝ օրվա իշխանությունները հերթական անգամ տվեցին ականջահաճո, սակայն օր-օրի բացահայտվող կեղծ խոստումներ։
Աղյուսակ 1․
|
Ցուցանիշներ |
2018թ․ |
2019թ․ |
2020թ․ |
2021թ․ |
|
Նվազագույն ամսական աշխատավարձ (դրամ) |
55000 |
55000 |
68000 |
68000 |
|
Բազային աշխատավարձ (դրամ) |
66140 |
66140 |
66140 |
66140 |
|
Միջին անվանական աշխատավարձ (դրամ) |
172727 |
182673 |
189716 |
198860 |
|
Սոցիալական նպաստ միջին չափ (դրամ) |
31350 |
31350 |
31350 |
31350 |
|
Սոցիալական նպաստի բազային չափ (դրամ) |
18000 |
18000 |
18000 |
18000 |
|
Նվազագույն կենսաթոշակի չափ (դրամ) |
|
25500 |
26500 |
26500 |
|
Հիմնական կենսաթոշակի չափ (դրամ) |
16000 |
16000 |
18000 |
18000 |
|
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեք (դրամ)՝ ըստ ՀՀ ԱՆ ցուցանիշների |
61113 |
60229 |
60305 |
70551 |
|
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեք (դրամ)՝ ըստ ՀԲ մեթոդաբանության |
49219 |
49594 |
49641 |
55660 |
|
Սպառողական գների ինդեքս՝ նախորդ տարվա համեմատ (%) |
102.5 |
101.4 |
104․5 |
107.1 |
Աղյուսակ 2․
|
Սպառողական գների ինդեքս՝ 2018-2021թթ․ գումարային |
+115,5% |
|
Սպառողական գների ինդեքս՝ 2020-2021թթ․ գումարային |
+111,6% |