Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I2314
A A
Տնտեսություն

Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը կդառնա ավելի հեշտ

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ներդնել  էլեկտրոնային կառավարման  համակարգ՝  օտարերկրացի աշխատողների ներգրավման  միասնական էլեկտրոնային հարթակ։  Ըստ հիմնավորման, օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի կիրառմամբ աշխատանքային գործունեության հիմքով օտարերկրացի աշխատողներին  կտրամադրվի  ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտ: Համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին կտրամադրվի օրինական բնակությունը հավաստող տեղեկանք:

Օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը թույլ կտա  մուտքագրել  աշխատանքային գործունեություն իրականացնող  օտարեկրացիների տվյալները,   հավաքագրել  հստակ վիճակագրությունը,  ավելի արդյունավետ համակարգել և վերահսկել գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու  գործընթացը:

Արդյունքում՝ կպարզեցվի  օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը, ընթացակարգը դարձնել հասանելի և դյուրին թե՛ գործատուների, թե՛ օտարերկրացիների համար, բարձրացնել  մատուցվող ծառայությունների որակը, բարելավել  ընդհանուր համակարգը: