Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ում գործում է թեժ գիծ

Տնտեսություն
9e0212932ea2b09e09fc86b6fcb05a4a

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հայտարարությունը

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն հոկտեմբերի 18-ից ձեռնամուխ է եղել ԱՊՊԱ`Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության  պայմանագրերի վաճառքին: Օրվա ընթացքում մեր ընկերությունում արդեն կնքվել է նմանատիպ 148 գործարք:

Ինչպես և ակնկալում էինք, մեր ազգաբնակչությունը դրական է արձագանքում ԱՊՊԱ-ին: Դրա լավագույն վկայությունը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հաճախորդների բարձր գիտակցական մակարդակն ու ակտիվ մասնակցությունն է: «Մենք դա մեծապես գնահատում ենք, և կարծում ենք, որ այն արժանի է ընդօրինակման»,- նշում է ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում ստեղծված է ցանկացած պայման՝ գործընթացը լավագույնս և առանց խոչընդոտների կազմակերպելու համար. մեզ մոտ արդեն  գործում է թեժ գիծ, որին զանգահարելով՝ քաղաքացիները կարող են տեղեկանալ ապահովագրության վերաբերյալ ցանկացած մանրամասնի:Ընկերությունն ավելացրել է իր վաճառքի կետերը՝ հասցնելով դրանց քանակը 250-ի, որոնք գործում են ինչպես Երևանի տարածքում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Վստահությունը ձևավորվում է տարիների համառ և անբիծ աշխատանքով, և մենք կարծում ենք, որ արժանի ենք Ձեր վստահությանը:


«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ». Մենք վճարո՛ւմ ենք: Մի՛շտ:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին Ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, այնուհետև դրան հետևել է Ընկերության անվանափոխումը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ-ի:


2010 թ. հունիսի 30 տվյալների համաձայն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ակտիվները կազմել են 2,5 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները կազմել են 967,7 մլն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը 1,5 մլրդ դրամ: Ընկերության զուտ շահույթը առաջին կիսամյակի դրությամբ կազմել է 26,3 միլիոն դրամ:

R