A
A
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում ավարտվել են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձևաչափը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է․ «Մենք այսօր քննարկել ենք «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը։ Իրանցի բարեկամները դրական վերաբերմունք ունեն, նույն վերաբերմունքը մենք տեսնում ենք Ադրբեջանում և Թուրքիայում, աշխատում ենք հայ գործընկերների հետ»։
Սերգեյ Լավրովն հստակ չի պատասխանել Հարավային Կովկասում վերջին զարգացումների, Իրանի կենսական շահերի դեմ գործողությունների և Ադրբեջանի զորավարժությունների մասին իրանցի լրագրողի հարցին։
«Մենք դեմ ենք, որ տարածաշրջանում լինի ռազմական ակտիվություն, որ զորավարժությունները ունենան սադրիչ բնույթ։ Ադրբեջանը, օրինակ, իր մտահոգությունն է հայտնում իր սահմանների մոտ իրանական զորավարժությունների կապակցությամբ», - ասել է Լավրովը։
Մանրամասները՝ տեսանյութում