Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

IFC. Ինչ պետք է անի Հայաստանը

Տնտեսություն
f24b7fc97f09dcc50b207814ee68f62f

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի կողմից պատրաստված նոր հաշվետվության մեջ մատնանշվում են այն քայլերը, որոնք Հայաստանի կառավարութունը կարող է իրականացնել` խթանելու լիզինգի ոլորտի աճը: Այն, իր հերթին կնպաստի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:

Էկոնոմիկայի նախարարության խնդրանքով IFC-ի ՙՀայաստանի բանկային համակարգի զարգացման՚ ծրագրի կողմից մշակված հաշվետվության մեջ նշվում է, որ դադարեցնելով լիզինգի նպատակով ներկրված ապրանքների վրա ավելացված արժեքի հարկի կիրառումը, կառավարութունը կօգնի խթանելու այս ոլորտը:

Այլ առաջարկությունները վերաբերում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի բարելավմանը և լիզինգի հետագա խթանմանը` փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում:

Լիզինգը, որը տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանում ներկայումս ավելի թույլ է զարգացած, մեծապես կօժանդակի փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք զգալի բաժին ունեն Հայաստանի տնտեսության մեջ:


IFC-ն աջակցում է Հայաստանում լիզինգի զարգացմանը նպատակային ներդրումների և խորհրդատվության համադրության միջոցով: 2003թ. IFC-ն հանդիսացել է ՙԱԳԲԱ Լիզինգ՚-ի ` Հայաստանում առաջին լիզինգային ըկերության համահիմնադիրներից մեկը, կատարելով ներդրում կապիտալի մեջ և տրամադրելով երկարաժամկետ հիմնական վարկ: Ավելի վաղ այս տարի IFC-ն ՙԱԳԲԱ Լիզինգ՚-ին տրամադրել է 3 մլն ԱՄՆ դոլարի վարկ` աջակցելու տեղական փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը:

IFC-ն` Հայաստանի անդամակցությունից ի վեր 1995 թվականին, ներդրել է 87 մլն ԱՄՆ դոլար երկրի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող 18 ծրագրերում:

2010թ. ֆինանսական տարում IFC-ն Հայաստանում հասել է իր ներդրումների բարձրակետին` 35 մլն ԱՄՆ դոլարի հասնող ընդհանուր պարտավորվածություններ ֆինանսական, հանքարդյունաբերության և շինարարության ոլորտների վեց ծրագրերում: