Միջանցքների աշխարհաքաղաքականություն. թակա՞րդ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատերազմից շուրջ 10 ամիս անց, երբ Ադրբեջանում դեռ բռնի պահվում են հայ ռազմագերիներ, իսկ ադրբեջանական զորամիավորումները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, Հայաստանի իշխանությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նախաձեռնությամբ է հանդես գալիս:
Պաշտոնական Երևանը պատրաստակամություն է հայտնում այդ հարցի շուրջ սկսել բանակցություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ չպայմանավորելով այդ հարցը գերիների վերադարձի ու ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման հետ, որի մասին շեշտվում էր ամիսներ առաջ: Երևանն ու Անկարան հրապարակային փոխանակվում են «դրական ազդակներով»: Հարաբերությունների աստիճանական, առանց «ոչ վաղ անցյալի պատմության խոչընդոտի» ու «տարածքային ամբողջականության ճանաչման» հենքի վրա կարգավորման Թուրքիայի նախագահի հայտարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնում է «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն», որին, նրա խոսքով, Երևանը պատրաստ է:
Ընդդիմության ներկայացուցիչները Թուրքիայի նախագահի հայտարարություններին չեն վստահում և դրանք որակում են թակարդ Երևանի համար: Տարածաշրջանում միջանցքների ու հաղորդակցության ուղիների վերաբացման հնարավորություններին ու մարտահրավերներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցի հիմնական ուղերձներին հանգամանորեն անդրադարձանք սեպտեմբերի 9-ին, տեսակապի միջոցով «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Միջանցների աշխարհաքաղաքականություն. թակա՞րդ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսներն էին. ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆ, Վրաստանի հարցերով փորձագետ ԳԵԼԱ ՎԱՍԱՁԵ, քաղաքագետ (Վրաստան) ԱՐԻՖ ՅՈՒՆՈՒՍՈՎ, Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան, քաղաքագետ