Լևոն Բարսեղյանը առաջադրվել է ՏԻՄ ընտրություններին
Աջակցիր «Ա1+»-ինԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ևս առաջադրվել է ՏԻՄ ընտրություններին։
Նշենք, որ 2021 թվականին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն ՀՀ մի շարք համայնքներում։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2021 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 18:00-ն:
Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2021 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ն:
Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
