Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդեն կայացած կառո՞ւյց է

Տնտեսություն
84dfb7203bcc088943d07b4064894496

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը հավաստիացրեց, որ 2010թ. 9 ամիսներին իրենք իրենց խնդիրը կատարել են, այսինքն` Հայաստանի երկաթուղային համալիրը արդեն կայացած կառույց է:

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ներկայացնելով վերջին 9 ամիսներին ընկերության կատարած աշխատանքների արդյունքները՝ նա ասաց.
«Մենք առաջին հերթին մեր զարգացումը տեսնում ենք՝ որպես Հայաստանի ազգային տրանսպորտային փոխադրող: Մեր առաքելության ու նպատակների շրջանակներում մեզ համար առաջնային խնդիր է, որ Հայաստանի երկաթուղային ընկերությունը դառնա ինքնուրույն կառույց եւ ունենա կայուն տնտեսական հիմք»։

Նա նաև նշեց, որ նախորդ տարվա համեմատ բեռնափոխադրումների ծավալը աճել է 12 տոկոսով՝ ծրագրված 7 տոկոսի փոխարեն, իսկ ուղևորափոխադրումներինը` 58 տոկոսով:

«Առաջին անգամ է, որ մենք հասել ենք աշխատանքի արդյունավետության: Բացի բեռնափոխադրումներից ստացված եկամուտներից, արդեն ունենք նաեւ այլ եկամուտներ, որոնք այս տարի կազմել են 9 մլրդ 600 մլն դրամ: Վատ չենք աշխատել նաև որպես սոցիալական կազմակերպություն` վերջին 9 ամիսների ընթացքում 3 մլրդ 100 դրամով ավելացնելով Հայաստանի բյուջեն»,- ավելացրեց ընկերության գլխավոր տնօրենը:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն արդեն համագործակցում է Սլավոնական համալսարանի հետ` աշխատանքի ընդունելով մագիստրոսի կոչում ունեցող 17 մասնագետների՝ իրավաբաններ, տնտեսագետներ, մարքեթոլոգներ:

Շայդուլինի խոսքերով` ընկերությունն ամեն տարի իր առջև նպատակ է դնում ավելացնել նախորդ տարվա արդյունքներն ու բարելավել ծառայությունների որակը: