Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Հիփոթեքային վարկերի մասով աստիճանաբար չեղարկվելու է եկամտային հարկի ետվերադարձը (տեսանյութ)

Կառավարության որոշմամբ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հիփոթեքային վարկերի մասով աստիճանաբար չեղարկվելու է եկամտային հարկի ետվերադարձը։ Արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել մայրաքաղաքում, ուստի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվա­ծու­թյան նպատակով այս փոփոխությունները վերաբերում են միայն Երևան քաղաքի վարչական շրջաններին։