Զեղծարարության նոր դեպքեր․ Evocabank-ից զգուշացնում են
Աջակցիր «Ա1+»-ինEvocabank-ի հայտարարությունը․
Վերջին շրջանում նկատվում են զեղծարարության դեպքեր, երբ անհայտ անձինք, ներկայանալով որպես բջջային կապի օպերատոր, կապ են հաստատում Բանկի հաճախորդների հետ և ուղարկում հղումներ «կապի բարելավման» պատրվակով։
Նման հղումներով անցնելով հնարավոր է անգիտակցաբար տրամադրել հասանելիություն Ձեր բջջային հեռախոսին, ինչի արդյունքում զեղծարարները կարող են մուտք գործել Ձեր բանկային հավելվածներ, ձևակերպել վարկեր և ապօրինի եղանակով տնօրինել հաշիվներին առկա դրամական միջոցները։
Խնդրում ենք լինել զգոն․
· ոչ մի դեպքում չանցնել կասկածելի հղումներով,
· չներբեռնել անծանոթ հավելվածներ,
· նմանատիպ զանգերի դեպքում անմիջապես դադարեցնել խոսակցությունը և կապ հաստատել Բանկի հետ։
Եթե նկատել եք կասկածելի գործողություններ կամ Ձեր քարտի տվյալները հասանելի են դարձել երրորդ անձանց, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ՝ 8444 կամ +37410605555 հեռախոսահամարներով։