Բացել լրահոսը Փակել լրահոսը
621685108_122161948058938431_8379319480885641714_n
A A
Պաշտոնական

Կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա․ ճանապարհներին մերկասառույց կլինի

Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա՝ ջրային գոլորշու անցում անմիջապես պինդ վիճակի որոնք կառաջացնեն մանր սառցաբյուրեղներ ճանապարհներին ձևավորելով մերկասառույց:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ