A
A
Մի շարք ճանապարհներին խիտ մառախուղ է
Աջակցիր «Ա1+»-ինՃանապարհային դեպարտամենտից հայտնում են․
Հարգելի վարորդներ, կոչ ենք անում երթևեկելիս լինել առավել զգոն։ Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին՝ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Հրազդան, Արտաշատ-Արարատ-Երասխ, խիտ մառախուղ է։
Մառախուղի և կլիմայական այլ պատճառներով լուսադեմին ճանապարհները պատվում են մերկասառույցով։
Հորդորում ենք մեքենաները վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն։